Այսօր առավոտյան ապահովվել է Կարմիր Խաչի բեռնատարների միաժամանակ մուտքը Լեռնային Ղարաբաղ Լաչինի և Աղդամի ճանապարհներով, հաղորդում է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
«Աղդամ-Խանքենդի (Ստեփանակերտ) ճանապարհը բաց է, ֆունկցիոնալ և պետք է այդպես լինի: Դա Ադրբեջանի արդար, սկզբունքային, օրինական և անբեկանելի դիրքորոշումն է», - X-ում գրել է Հաջիևը՝ պնդելով, թե «ամբողջ միջազգային հանրությունը ևս մեկ անգամ ականատես եղավ, որ չկա այսպես կոչված շրջափակում»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կարմիր Խաչը բեռնատարներով հումանիտար օգնություն է հասցրել Ստեփանակերտ՝ և՛ Լաչինով, և՛ Աղդամով. APA
Հայկական կողմն այս մասին դեռ չի հաղորդել:
Երեկ Ստեփանակերտը հաղորդեց, որ համաձայնել է Աղդամի ճանապարհով ու Լաչինի միջանցքով Կարմիր Խաչի հումանիտար բեռների միաժամանակ տեղափոխմանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստեփանակերտը համաձայնեց Աղդամի ճանապարհով ու Լաչինի միջանցքով հումանիտար բեռների միաժամանակ տեղափոխմանը