Այսօր ժամը 00։30֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք: Այս մասին հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարությունը:
Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան, ասված է հաղորդագրությունում:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանական գերատեսչությունը նաև հերքում և հերթական ապատեղեկատվություն է որակում Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, ըստ որի՝ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները «ժամը 00։50֊ի սահմաններում կրակ են բացել Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ», իսկ ժամը 00:55-03։00֊ը «ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում և Քարվաճառի ուղղությամբ, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում»:
Վերջին շրջանում Բաքուն նման հաղորդումներ է հրապարակում, Ստեփանակերտն էլ՝ հերքում հաճախ օրական մի քանի անգամ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Ստեփանակերտը հերքում են Բաքվի հերթական հաղորդումները