Ստեփանակերտը հերքում է Ասկերանի շրջանում ամրաշինական աշխատանքներ կասեցնելու մասին Բաքվի հաղորդումը

Արցախի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ռազմական գերատեսչության այսօրվա հաղորդումը Պաշտպանության բանակի ենթադրյալ ամրաշինական աշխատանքներն իբր կասեցնելու մասին՝ այն հերթական ապատեղակատվություն որակելով:

Բաքուն պնդել էր, թե ՊԲ ստորաբաժանումները ժամը 13-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, որոնք իբր կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում: հերթական ապատեղեկատվությունն է։

Վերջին շրջանում Բաքուն նման հաղորդումներ է հրապարակում, Ստեփանակերտն էլ՝ հերքում հաճախ օրական մի քանի անգամ: