Վրաստանի վարչապետն ուղևորվել է Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ելույթ է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, արխիվ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ։

Նյու Յորքում Ղարիբաշվիլին մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին։ Նա ելույթ է ունենալու ընդհանուր դեբատներում, նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ։