Մենք նպատակ ունենք քաղաքական դաշտը մի փոքր բուժել. Հայկ Մարության

«Ազատությունն» այսօր զրուցել է «Ազգային առաջընթաց» կուսակցության թեկնածու Հայկ Մարությանի հետ:

Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - 50 տոկոսից ավելի քվեի հայտ եք ներկայացնո՞ւմ:

Մարության. - Մենք այդպիսի սպասումներ ունենք:

«Ազատություն». - Դուք միայն քաղաքապետ եք ուզում դառնալ, թե՞ սա նաև ամբողջական իշխանափոխության հայտ է, այսինքն, վաղն էլ վարչապետի աթոռին եք հավակնելու:

Մարության. - Մենք նպատակ ունենք քաղաքական դաշտը մի փոքր բուժել: Այսօր քաղաքական դաշտում կատարվում են շատ հիվանդագին պրոցեսներ, ես սրան անդրադարձել եմ, ուղղակի դիսկուրսը գոյություն չունի, պիտակավորումներ և ոչ մի բան: Մի խոսքով ռեստարտ անել մեր քաղաքական դաշտը, որպեսզի պետությունը սկսի զարգանալ:

«Ազատություն». - Մի փոքրը նշանակում է՝ միայն քաղաքապետարանով կբավարավե՞ք:

Մարության. - Չէ, բնականաբար, եթե մենք գալիս ենք, քաղաքական ուժ է հայտնվում դաշտում, որի հետ այլևս չեք կարող խոսել հներ, նորեր, այս կարգախոսներով, բնականաբար, արդեն պետք է լինի քաղաքական դիսկուրս:

«Ազատություն». - Այսինքն դուք շարունակելո՞ւ եք պայքարն ընդհանուր իշխանափոխության համար:

Մարության. - Բնականաբար, մենք շարունակելու ենք, ընդհանուր քաղաքական ուժը ինչ-որ պետք է անի այդ նպատակով գնալ առաջ:

«Ազատություն». - Այս հարցն էական է այնքանով հատկապես, որ այլ թեկնածուներ էլ տալիս են խոստումները, որ մարդիկ իմանան՝ ձեզ ձայն են տալու աղբի, տրանսպորտի, քաղաքային խնդիրները լուծելու համար, թե դուք ծրագրեր ունեք վաղը Արցախը փրկել, սահմաններ ամրացնել, ինչը դուք չեք ասում:

Մարության. - Այս պահին մենք զբաղվելու ենք, բնականաբար, քաղաքապետարանով, քաղաքային խնդիրներով, որովհետև սրա մասին են այս ընտրությունները, իսկ մնացածի մասին պետք է խոսել այն ժամանակ, երբ կլինեն այդ պրոցեսները:

«Ազատություն». - Պարոն Մարության, բացառել եք «Քաղաքացիական պայմանագրի» հետ համագործակցությունը, սակայն եթե լինի սցենար, որ ձեզ չբավարարեն ձայներ, ո՞ւմ հետ դաշինք կկազմեք:

Մարության. - Ոչ միայն «Քաղաքացիական պայմանագրի» նաև հին իշխանությունների հետ նույնպես բացառել ենք համագործակցությունը, բայց երբևիցե քննարկում չի եղել այդ սցենարի, այս պահին մենք ուղղակի դրա մասին չենք խոսում:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.