Պեսկով. «Մոսկվան շարունակում է աշխատել Լեռնային Ղարաբաղում ստեղծված վիճակը կարգավորելու ուղղությամբ»

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը

Ռուսաստանը շարունակում է աշխատել Լեռնային Ղարաբաղում շրջափակման հետևանքով ստեղծված կացության կարգավորման ուղղությամ, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ռուսական կողմը հետևողականորեն շարունակում է իր աշխատանքը և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ։ Մենք շարունակելու ենք դա անել», - ասել է խոսնակը:

Այդպես նա արձագանքել է լրագրողներին, ովքեր մեկնաբանություն են խնդրել Լաչինի միջանցքն անհապաղ բացելու մասին Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի հայտարարության վերաբերյալ:

Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ «հիմա կողմերի հետ քննարկվում են մի քանի տարբերակներ»:

Կրեմլի խոսնակը նաև հիշեցրել է, որ «մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը Մոսկվայի միջնորդությամբ արդեն հասցվել է Ղարաբաղ»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միլլեր. «Մենք ուզում ենք, որ Լաչինի միջանցքն անհապաղ բացվի, մենք դա հստակ ենք ասել»