Բաքուն մասնավորապես նշել է, որ ամրաշինական աշխատանքներ է կանխել Խոջալուի ուղղությամբ։
Պաշտպանության բանակը հերթական ապատեղեկատվություն է որակում Բաքվի պնդումը, թե կասեցրել է Ասկերանի շրջանում ամրաշինական աշխատանքների կատարումը։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 15-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է», - ասված է ՊԲ հաղորդագրությունում։
Բաքուն մասնավորապես նշել է, որ ամրաշինական աշխատանքներ է կանխել Խոջալուի ուղղությամբ։