Եվրախորհրդարանը հինգշաբթի օրը բանաձև է ընդունել Ադրբեջանում կալանավորված հասարակական-քաղաքական գործիչ Գուբադ Իբադօղլուի գործով։
Բանաձևը դատապարտում է շինծու և քաղաքական շարժառիթներով Գուբադ Իբադօղլուին քրեական հետապնդումների ենթարկելը և կոչ է անում ԵՄ պատժամիջոցների ռեժիմի գլոբալ ակտի շրջանակում պատժամիջոցներ սահմանել մարդու իրավունքները կոպտորեն խախտած ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ։
Բանաձևին կողմ է քվեարկել 539 պատգամավոր, 6-ը՝ դեմ, իսկ 24 պատգամավոր ձեռնպահ է մնացել։