Երմակը Սալիվանի հետ այս ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ քննարկել է ռազմական իրավիճակը

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, արխիվ

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի հետ հեռախոսով քննարկել է ռազմական իրավիճակը, ինչպես նաև ուկրաինական բանակին աջակցելու հարցը, հայտնում է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։

Երմակը, մասնավորապես, խոսել է «ճակատում տիրող իրավիճակի մասին, և հատուկ ուշադրություն է դարձրել ուկրաինական բանակի կարիքներին»։

Սա Սալիվանի հետ վերջին երկու շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ հեռախոսազրույցն է։ Նախորդ հեռախոսազրույցը սեպտեմբերի 2-ին էր։ Օգոստոսի ընթացքում Երմակը երկու անգամ է Սալիվանին տեղեկացրել Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին։