Ադրբեջանական զինուժը Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը. Արցախի ՊԲ

Այսօր ժամը 15 ։10-ից ժամը 16։ 20-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք, հայտնում է Արցախի պաշտպանության բանակը՝ հավելելով՝ հայկական կողմում տուժածներ չկան։

Բաքուն դեռևս չի արձագանքում այս հաղորդագրությանը:

Այսօր ավելի վաղ էլ Արցախի ՊՆ-ն հաղորդել է Մարտակերտի շրջանում ադրբեջանական կողմից հրադադարի խախտման մասին։