Մոսկվան անհանգստացած է ԼՂ-ում շարունակվող լարվածությամբ, շարունակում է շփումները Բաքվի ու Երևանի հետ․ Պեսկով

Մոսկվան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում շարունակվող լարվածությամբ, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ Մոսկվան շարունակում է շփումները Բաքվի և Երևանի հետ և երկու կողմերին զսպվածության կոչ է անում։

«Իհարկե, մենք մտահոգված ենք, որ լարվածությունը չի թուլանում և նույնիսկ որոշ հատվածներում աճի միտում ունի: Չնայած ամեն ինչին, Ռուսաստանը շարունակում է մնալ անվտանգության հուսալի երաշխավորը: Մենք շարունակում ենք մեր շփումները և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ և, իհարկե, կոչ ենք անում երկուստեք զսպվածություն դրսևորել և գործել երկու տարի առաջ ստորագրված եռակողմ փաստաթղթերի ոգով, իհարկե, հաշվի առնելով այն նոր իրողությունները, որոնք ի հայտ են եկել դրանից հետո»,- ասել է Պեսկովը՝ ի պատասխան Ղարաբաղում լարվածության աճի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշման մասին հարցին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրադրությունը սահմանին լարված է մնում. Փաշինյան