Ստեփանակերտը հերքում է Բաքվի հերթական հաղորդումը դիվերսիայի մասին։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Քարվաճառի ուղղությամբ կատարել են դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ, ինչն իբր թե կասեցվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, և նահանջել են ունենալով մեկ վիրավոր, ծայրեծայր կեղծիք է», - ասված է Արցախի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։