Շոյգու․«Ռուսական ուժերն Ուկրաինայում պաշտպանվում են»

Մոսկվան հաստատում է, որ այս պահին Ուկրաինայում կռվող ռուսական ուժերը պաշտպանվողի դերում են։ Այս մասին Россия 1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«Զորքերը ակտիվ պաշտպանություն են իրականացնում՝ կարևոր և անհրաժեշտ ուղղություններում։ Որոշ տեղերում դա հեշտ է տրվում, որոշ տեղերում ավելի բարդ, սակայն զինծառայողներն ու նրանց հրամանատարները վստահ են գործում», - ասել է Շոյգուն։