24 մարդ է վիրավորվել բռնակցված Ղրիմում գտնվող Սևաստոպոլ քաղաքի ուկրաինական հրթիռակոծության հետևանքով։ Այս մասին տեղեկացրել է Սևաստոպոլի ռուսական վարչակազմի ղեկավար Միխայիլ Ռազվոզժաևը։
Պաշտոնյայի խոսքով՝ գիշերային հթրիռակոծության թիրախում է եղել քաղաքի տարածքում գտնվող «Սևմորզավոդ» նավաշինական գործարանը, որտեղ, հարվածից հետո հրդեհ է բռնկվել։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ հրթիռակոծության հետևանքով վնասվել են գործարանում վերանորոգվող երկու ռազմանավեր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան հաղորդում է Սևաստոպոլի, Կիևը՝ Դանուբի նավահանգիստների վրա օդային հարձակումների մասին