Իրանի պաշտպանության նախարարի պնդմամբ՝ «հայ-ադրբեջանական պատերազմ չի լինի»

Իրանի պաշտպանության նախարար Մոհամադ Ռեզա Աշտիանի, արխիվ

«Տարածաշրջանում պատերազմ չի լինի», - այսօր Թեհրանում, կառավարության նիստի ավարտին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Մոհամադ Ռեզա Աշտիանին՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին օրերին նկատվող լարվածությունը։

«Իսլամական Հանրապետության մոտեցումը տարածաշրջանային աշխարհքաղաքական զարգացումների հանդեպ շատ հստակ է», - նախարարի խոսքերն է փոխանցում IRNA գործակալությունը։

«Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբում օրերս կայացած խորհրդակցությունից հետո Իսլամական Հանրապետությունը հստակորեն ընդգծել է, որ տարածաշրջանում աշխարհքաղաքական որևէ փոփոխություն չի հանդուրժի», - նշել է Աշտիանին՝ հավելելով. - «Կովկասում վերջին զարգացումների առումով որևէ առանձնահատուկ իրադարձություն չենք կանխատեսում»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բաքուն Թեհրանին հավաստիացրել է՝ ռազմական հարձակման մտադրություն չունի. ՔանանիՓաշինյանն ու Ռայիսին հեռախոսազրույց են ունեցելՎաղը Բաքվում կգումարվի ադրբեջանա-իրանական ռազմական հանձնաժողովի նիստը