«Կրկնում ենք կոչը՝ երկու միջանցքների բացման կարևորության վերաբերյալ». Պետդեպ

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլեր, արխիվ

Միացյալ Նահանգները շարունակում Է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ, երեկ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը:

Նա վերստին շեշտել է, որ որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անձամբ է ներգրավված դրանում՝ միայն վերջին շաբաթվա ընթացքում բազմաթիվ ունենալով:

«Վերջին 24 ժամվա ընթացքում Աղդամի ճանապարհով Լեռնային Ղարաբաղ է անցել մարդասիրական ապրանքների մեկ խմբաքանակ, ուստի ևս մեկ անգամ կրկնում ենք մեր կոչը կոնկրետ թեմայով՝ դեպի երկիր երկու միջանցքների բացման կարևորության՝ որպես կարճաժամկետ, և որպես ավելի երկարաժամկետ՝ երկու երկրների վերջնական համաձայնության գաու վերաբերյալ», - ասել է Միլլերը։

Պետդեպարտամենտի խոսնակը չի պատասխանել հարցին, թե ինչպես կմեկնաբանի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա հայտարարությունները, որոնք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին էին «մեղադրում այն ամենի մեջ, ինչ կատարվում է տվյալ պահին տարածաշրջանում»:

Տարածված կարծիք կա, շարունակել էր հարցի հեղինակը, որ Պուտինը «ջանում է օգտագործել հակամարտությունը Հայաստանի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահին տապալելու համար», և «եղան նաև որոշ հաղորդումներ նման գործունեությունում ներգրավվելու համար «Վագներ»-ի վարձկաններ Հայաստան ուղարկելու մասին»: «Ես չեմ արձագանքի այդ մեկնաբանությանը», - հայտարարել է Մեթյու Միլլերը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Միլլեր․ «Լեռնային Ղարաբաղում հումանիտար կացության սրընթաց վատթարացումը մեզ խորապես մտահոգում է»Հայ-ամերիկյան զորավարժությունը կապ չունի Ադրբեջանի սպառնալիքների հետ․ ՄիլլերՎաշինգտոնը վերահաստատում է Լաչինի և Աղդամի երթուղիների անհապաղ և միաժամանակյա բացման կոչը