Ադրբեջանի զինուժը գիշերը ևս կրակել է Վերին Շորժայի դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Հայաստանի ԶՈՒ զինծառայողները դիրքերում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Այսօր ժամը 3:40-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հերքում է հաղորդագրությունը:

Նախօրեին ևս Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդել էր տվյալ ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակոցների մասին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սրաշենի դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆԱդրբեջանի զինուժը կրակ է բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ