Հրազենային վիրավորումից ՀՀ ՊՆ զորամասի զինվոր է մահացել

Երեկ ժամը 19:50-ի սահմաններում հրազենային վիրավորումից մահացել է Հայաստանի պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայող Ալեքս Սուրենի Ավանեսյանը:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն, ասված է Պաշտպանության նախարարության լրատվականի հաղորդագրությունում:

Այլ մանրամասներ առայժմ չեն հրապարակվում: