Այսօր ժամը 20:30-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Սյունիքի մարզի Սրաշենի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:
Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը «կտրականապես հերքում է» այս հաղորդագրությունը:
Այսօր ավելի վաղ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հայտնել է Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ կրակոցների մասին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի զինուժը կրակ է բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ