Արցախի նախագահը խորհրդակցություն է անցկացրել ուժային կառույցների ղեկավարների հետ

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այցելել է Պաշտպանության նախարարություն և ծառայողական խորհրդակցություն է անցկացրել ուժային կառույցների ղեկավար կազմի հետ, որի ընթացքում քննարկվել է տարածաշրջանում ձևավորված ռազմաքաղաքական իրադրությունը։

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ անդրադարձ է կատարվել Ադրբեջանի ԶՈւ կողմից սեպտեմբերի 5-ից առայսօր իրականացվող տեղաշարժերին և կուտակումներին։

«Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հումանիտար ճգնաժամի պայմաններում և իրադրության հնարավոր զարգացումների դեպքում խաղաղ բնակչության անվտանգության ապահովման հարցերին, ինչպես նաև առկա իրավիճակում հանրապետության պաշտպանական գերատեսչության խնդիրներին», - ասված է հաղորդագրությունում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բաքուն նոր պատերազմի՞ է նախապատրաստվում, թե՞ մկաններ է ցուցադրում