Նորվեգական Հելսինկյան կոմիտեն կոչ է արել անհապաղ ազատ արձակել Գուբադ Իբադօղլուին

Նորվեգական Հելսինկյան կոմիտեն սեպտեմբերի 12-ին՝ Գուբադ Իբադօղլուի ծննդյան օրը, Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել անհապաղ ազատ արձակել նրան։ Այսօր նրա 52-րդ ամյակն է։

«Գուբադ Իբադօղլուն հուլիսի 23-ից գտնվում է բանտում կեղծ և քաղաքական աստառով մեղադրանքով։ Նա միայն անհամաձայնություն է հայտնել կառավարության քաղաքականությանը և հրապարակավ հայտնել իր կարծիքը», - հայտարարել է նորվեգական Հելսինկյան կոմիտեն, նշելով, որ Իբադօղլուն Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ամենահամարձակ առաջնորդներից մեկն է, նրա ակտիվությունը լույս է սփռել շատ բաների վրա, որոնք ադրբեջանական իշխանությունները կգերադասեին թաքցնել և այժմ նա թանկ գին է վճարում իր համարձակության և օրինական գործունեության համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գուբադ Իբադօղլուի հարազատներին արգելվել է դուրս գալ Ադրբեջանից