Երևանն իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է համարում Բաքվի հաղորդումը

Հայաստանի ռազմական գերատեսչությունը իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է համարում Բաքվի հաղորդումը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 12-ին` ժամը 09։45-ից 10։00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը», - ասված է Պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:

Բաքուն, մանսավորապես, հողորդել է, որ վերոնշյալ ժամանակահատվածում «Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները հայկական դիրքերից տարբեր տրամաչափի հրետանային զինատեսակներից բազմիցս կրակել են Նախիջևանի Սադարակի շրջանի դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները պատասխան միջոցներ են ձեռնարկել»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Ստեփանակերտը հերքում են Բաքվի պնդումները