Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը գտնվում է Ռուսաստանի տարածքում։ «Ես հաստատում եմ, դա իսկապես այդպես է», - ասել է Պեսկովը «Ինտերֆաքս»-ին:
Երեկ հաղորդվել էր, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի գնացքը մեկնել է Ռուսաստան, որտեղ նախատեսված է հանդիպում նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Թե կոնկրետ երբ կկայանա հանդիպումը, դեռ հայտնի չէ։
ԱՄՆ-ը կարծում է, որ Կիմ Չեն Ընն ու Պուտինը պատրաստվում են քննարկել Ուկրաինայում կռվող ռուսական բանակին հյուսիսկորեական զինամթերք մատակարարելու հարցը։ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը երեկ լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է նոր պատժամիջոցներ կիրառել, եթե Վլադիմիր Պուտինն ու Կիմ Չեն Ընը Վլադիվոստոկում կայանալիք հանդիպման ժամանակ պայմանավորվեն կորեական զինամթերքի մատակարարման շուրջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հյուսիսային Կորեայի առաջնորդի գնացքը, որում ենթադրաբար գտնվում է Կիմ Չեն Ունը, մեկնել է ՌԴՀյուսիսային Կորեայի առաջնորդը ծրագրում է այս ամիս Ռուսաստան այցելել. ամերիկյան ԶԼՄ-ներ