Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնում է, որ Փաշինյանն ու Էրդողանը անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային հարցերի:
Երկու երկրների ղեկավարներն ընդգծել են, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ձեռքբերումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանն ու բարգավաճմանը:
Կողմերը նշել են, որ շարունակելու են դիվանագիտական ջանքերն այս ուղղությամբ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բանագնացների վերջին հանդիպումից ավելի քան 1 տարի անց ոչ մի առաջընթաց հայ-թուրքական հարաբերություններում չկա