Վրաստանի իշխող ուժի 80 պատգամավոր միացել է Զուրաբիշվիլիին իմփիչմենթի ենթարկելու միջնորդությանը

Վրաստանի իշխող ուժի 80 պատգամավոր միացել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին իմփիչմենթի ենթարկելու միջնորդությանը, փաստաթուղթն ուղարկվել է Սահմանադրական դատարան։

«Վրացական երազանքի» պատգամավորները փաստաթղթում նշում են, որ նախագահ Զուրաբիշվիլին խախտել է Սահմանադրությունը, մասնավորապես առանց կառավարության հետ համաձայնեցնելու այցելել է օտարերկրյա պետություններ։

Այժմ Վրաստանի բարձրագույն դատական ատյանը մեկ ամսվա ընթացքում պետք է եզրակացություն պատրաստի։ Եթե պատասխանը դրական լինի, ապա պատգամավորները պետք է քվեարկեն նախագահ Զուրաբիշվիլիին պաշտոնանկ անելու առաջարկությանը։

Նախագահի իմփիչմենթի համար պահանջվում է 100 քվե, մինչդեռ գործընթացը նախաձեռնած իշխող մեծամասնությունը խորհրդարանում նույնքան մանդատ չունի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանի իշխող կուսակցությունը նախագահ Զուրաբիշվիլիին պաշտոնազրկելու գործընթաց է սկսում