Հյուսիսային Կորեայի առաջնորդի գնացքը, որում ենթադրաբար գտնվում է Կիմ Չեն Ունը, մեկնել է Ռուսաստան, որտեղ նախատեսված է հանդիպում Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ, այս մասին հայտնում են հարավկորեական լրատվամիջոցները։
Chosun Ilbo պարբերականը, վկայակոչելով Հարավային Կորեայի կառավարության իր աղբյուրները, հաղորդում է, որ գնացքն ուղևորվել է երեկ երեկոյան, Կիմ-Պուտին հանդիպումը նախատեսված է երեքշաբթի օրը։ Ամերիկյան Bloomberg-ի տեղեկություններով՝ երկու երկրների առաջնորդների բանակցությունների հիմնական թեման հյուսիսկորեական սպառազինության մատակարարումն է Մոսկվային։