Բելգորոդի մարզում երկու անօդաչու է խոցվել, պայթյուններ Կրիվոյ Ռոգում

Ուկրաինա - Հրթիռակոծության հետևանքները Կրիվոյ Ռոգում, 8-ը սեպտեմբերի, 2023թ.

Ռուսաստանի Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ գիշերը շրջանի կենտրոնում երկու անօդաչու թռչող սարք են խոցել։ Զոհեր և վիրավորներ չկան։ Անօդաչուներից մեկի բեկորներն ընկել են բնակելի տան կողքով անցնող ճանապարհի վրա:

Բելգորոդի և Ուկրաինային սահմանակից Ռուսաստանի այլ շրջանների իշխանությունները, ինչպես նաև ռուս զինվորականները պարբերաբար հայտարարում են ուկրաինական կամիկաձե անօդաչու թռչող սարքերի խոցման մասին։

Ուկրաինական ալիքները հաղորդում են Կրիվոյ Ռոգում պայթյունների մասին: Քաղաքը, դատելով տեղեկություններից, միաժամանակ խոցվել է կամիկաձե անօդաչու թռչող սարքերով և թևավոր հրթիռներով:

Կրիվոյ Ռոգը խոշոր քաղաք է և արդյունաբերական կենտրոն Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի արևմուտքում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հրթիռակոծվել են Կրիվոյ Ռոգը, Սումին և Զապորոժիեն. մեկ մարդ զոհվել է, կան տասնյակ վիրավորներԲելգորոդի մարզում առողջարանի տարածքին անօդաչուի հարվածից 3 մարդ է զոհվել