Ռուսաստանը և Միացյալ նահանգները շարունակում են բանտարկյալների փոխանակման շուրջ բանակցությունները, որոնց ընթացքում փոխանակման թեկնածուների թվում նշվում են Ռուսաստանում դատապարտված ընդդիմադիրների, այդ թվում՝ Ալեքսեյ Նավալնիի, անունները։ Այս մասին ասվում է The Wall Street Journal-ի հոդվածում, լրագրողները հղում են անում արևմտյան երկրների մի շարք պաշտոնյաների:
Նախ, ինչպես ասվում է հոդվածում, Մոսկվան պնդում է, որ ազատ արձակվի չեչեն անջատողականների նախկին դաշտային հրամանատար Զելիմխան Խանգոշվիլիի սպանության համար Գերմանիայում դատապարտված ռուսական հատուկ ծառայությունների ենթադրյալ աշխատակից Վադիմ Կրասիկովը։ Բանակցություններում հնչում են Ռուսաստանում լրտեսության մեղադրանքով դատապարտված ԱՄՆ քաղաքացի Փոլ Ուելանի և The Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչի անունները.
Գերշկովիչը գարնանից նույն մեղադրանքով գտնվում է Մոսկվայի քննչական մեկուսարանում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ավելի քան 40 երկրներ պահանջում են ազատել լրագրող ԳերշկովիչինԼրագրող Էվան Գերշկովիչին մեղադրանք է առաջադրվել լրտեսության համար. ՏԱՍՍՍակայն չի կարելի բացառել փոխանակման ավելի բարդ սխեման, որում ցուցակում կընդգրկվեն նաև քաղբանտարկյալ ճանաչված ռուս ընդդիմադիրները, ինչպիսին Ալեքսեյ Նավալնին է։ Նա վերջերս դատապարտվել է 19 տարվա ազատազրկման հատուկ ռեժիմի գաղութում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նավալնին նոր դատավճռից առաջ կոչ արեց չվախենալ ռեժիմից. նա դատապարտվեց ևս 19 տարվա ազատազրկմանՀոդվածում նշվում է, որ Կրասիկովին ազատ արձակելու հրամանը տվել է անձամբ Վլադիմիր Պուտինը։ Այդ հարցով զբաղվում է Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։ Ի տարբերություն ԱՄՆ-ի բանտում գտնվող Վիկտոր Բուտի, ով փոխանակվել է Ռուսաստանում դատապարտված բասկետբոլիստ Բրիթնի Գրայների հետ, Կրասիկովն ամերիկյան իրավասությունից դուրս է՝ նա գտնվում Գերմանիայում։ Սա լրացուցիչ դժվարություններ է ստեղծում բանակցություններում։
Հուլիսին The New York Times-ը հայտնել էր, որ Միացյալ Նահանգները և Ռուսաստանը բանակցում են բանտարկյալների, այդ թվում՝ Էվան Գերշկովիչի փոխանակման շուրջ : Տեղեկությունն այն ժամանակ հաստատել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ The Wall Street Journal-ն առաջին անգամ հայտնում է փոխանակման ցուցակներում ռուս ընդդիմադիրների ընդգրկման մասին։ Հրապարակմանը Մոսկվայից դեռ արձագանք չի եղել։
Կրասիկովը, ով Վադիմ Սոկոլովի անունով փաստաթղթեր է օգտագործել, դատապարտվել է Բեռլինում 2021 թվականի դեկտեմբերին։ Դատարանը պարզել է, որ նա գործել է Մոսկվայի հրամանով, և 2019 թվականին Բեռլինում Խանգոշվիլիի սպանությունը պետական ահաբեկչություն է անվանել։ Մոսկվան իր մասնակցությունը Խանգոշվիլիի սպանությանը հերքում է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Վաշինգտոնը հակված չէ ընդունել մարդասպանին փոխանակվող անձանց ցանկում ներառելու ռուսների առաջարկը Գերմանիան հայտարարեց, որ Բեռլինում Խանգոշվիլիի սպանությունը պատվիրել է Ռուսաստանը