Էրդողանը և Միշելը քննարկել են ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար անհրաժեշտ քայլերը, հայ-ադրբեջանական հարաբերությունները

Արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Հնդկաստանում կայացած հանդիպմանը քննարկել են ԵՄ-ին Թուրքիայի լիարժեք անդամակցության համար անհրաժեշտ քայլերը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիայի և ԵՄ-ի հարաբերությունները, ինչպես նաև քայլեր, որոնք պետք է ձեռնարկվեն ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցության համար, տարածաշրջանային և գլոբալ հարցեր»,- ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ։

Վիլնյուսում ՆԱՏՕ-ի հուլիսյան գագաթնաժողովում Թուրքիան հայտարարեց իր պատրաստակամության մասին՝ աջակցելու Շվեդիայի անդամակցությանը դաշինք՝ Անկարայի և Եվրամիության միջև բանակցային գործընթացում խոչընդոտների վերացման, մաքսային միության շրջանակներում համագործակցության ընդլայնման և վիզային ռեժիմի ազատականացման դիմաց:

Թուրքիայի և ԵՄ-ի միջև միջազգային կազմակերպությանն անդամակցելու շուրջ բանակցությունները պաշտոնապես սկսվել են 2005 թվականին։ Այսօրվա դրությամբ, այսպես կոչված, բանակցային դոսիեի 35 կետերից 16-ը չեն լուծվել, քանի որ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսին է օրինակ՝ Կիպրոսի խնդիրը։

Ավելի ուշ հաղորդվեց, որ նրանք նաև քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակը։