Հայ քաղաքական գործիչների հայտարարություններն այն մասին, թե Մոսկվան Լեռնային Ղարաբաղը «հանձնել է» Ադրբեջանին, ճիշտ չեն, G20-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Այնտեղ ինչ-որ գործիչ, իմ կարծիքով, խորհրդարանի ղեկավարը (նշում է ՏԱՍՍ-ը) իրեն թույլ է տվել ասել, որ Ռուսաստանը Ղարաբաղը տվել է Ադրբեջանին: Ավելի ոչ կոռեկտ և անազնիվ հայտարարություն դժվար է պատկերացնել»,- ասել է Լավրովը։
«Պետք չէ մեզ մեղադրել 2020 թվականի նոյեմբերի 10-ին Ղարաբաղը հանձնելու մեջ: Սեփական ժողովրդին պետք է ինքնուրույն պատասխան տալ»,- հավելել է Լավրովը։