Արցախի պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական կողմի հաղորդագրությունը Մարտունու շրջանում ամրաշինական աշխատանքների մասին։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 9֊ին՝ ժամը 19:15-ի սահմաններում, փորձել են ամրաշինական աշխատանքներ կատարել Մարտունու շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է», - ասված է Ստեփանակերտի հաղորդագրության մեջ։
Մեկ այլ հաղորդագրությամբ Բաքուն պնդել է, թե իբր ՊԲ ստորաբաժանումները այսօր՝ ժամը 09:45-ի սահմաններում, «փորձել են ամրաշինական աշխատանքներ կատարել Մարտունու շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում»։ Արցախի ՊՆ-ն հայտարարում է՝ դա հերթական ապատեղեկատվությունն է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Կուտականի դիրքերի ուղղությամբ. ՊՆ