Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Կուտականի դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Կուտականի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հերքել է այս հաղորդագրությունը։

Հայկական կողմը մինչ այդ հանդես է եկել ևս մեկ հաղորդագրությամբ՝ իր հերթին, հերքելով Բաքվին։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 9-ին` ժամը 23։40-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը», - նշում է Պաշտպանության նախարարությունը: