ՀՀ-ի և ԱՄԷ-ի քաղաքացիների համար վիզայի պահանջի փոխադարձաբար վերացման մասին արձանագրություն է ստորագրվել

Արաբական Միացյալ Էմիրություններ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցի շրջանակներում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և ԱՄԷ-ի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին արձանագրությունը։

Մինչ այս մուտքի արտոնագրի ազատականացման ռեժիմը գործում էր միայն դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար, իսկ նշյալ արձանագրությամբ ազատման պահանջը տարածվում է նաև սովորական անձնագիր ունեցող քաղաքացիների համար։

Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ արձանագրությունն ուժի մեջ կմտնի երկու երկրների կողմից անհրաժեշտ բոլոր ներպետական ընթացակարգերն ավարտելուց հետո:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները հայ-վրացական սահմանը կհատեն ID քարտով․ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց