Ռուսաստանում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանին կանչել են Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարություն և «կոշտ տեսակետ են հայտնել Երևանի ոչ բարեկամական գործողությունների կապակցությամբ»: Այդ մասին, հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին, հայտնել է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
Հայաստանի դեսպանին բողոքի նոտա են ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային հասցեագրված հայտարարությունների առիթով:
Բացի այդ, ՌԴ ԱԳՆ-ն ՀՀ դեսպանին փոխանցել է ռուսական կողմի մտահոգությունը սեպտեմբերի 7-ին Հայաստանում բլոգեր Միկա Բադալյանի և «Սպուտնիկ Արմենիա» ռադիոկայանի սյունակագիր Աշոտ Գևորգյանի ձերբակալության կապակցությամբ:
«Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի ջանքեր գործադրել, որ Հայաստանի և Ռուսաստանի բոլոր պայմանավորվածությունները կատարվեն: Մոսկվան ելնում է այն հանգամանքից, որ Ռուսաստանը և Հայաստանը մնում են դաշնակիցներ, և հարաբերությունների զարգացմանն ուղղված բոլոր պայմանավորվածությունները կիրականացվեն ի շահ ժողովուրդների»,- նշել է Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Լրագրողն ու բլոգերը Սյունիքում ձերբակալվել են ապօրինի զենքի գործով. փաստաբանի պնդմամբ՝ տեղի ունեցածը «թյուրիմացություն է» Զախարովան հակադարձում է Սիմոնյանին