Նիկի Հեյլին հայտարարել է, թե անվերապահորեն սատարում է Ուկրաինային

ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների նախկին մշտական ներկայացուցիչ, հանրապետական քաղաքական գործիչ Նիկի Հեյլին, ով մտադիր է պայքարել հաջորդ տարի նախագահ ընտրվելու համար, հայտարարել է, թե անվերապահորեն սատարում է Ուկրաինային:

«Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայի հաղթանակը Չինաստանին կստիպի հետ կանգնել Թայվանը գրավելու մտադրությունից»,- ասել է Հեյլին:

Հարցումների արդյունքների համաձայն, Նիքի Հեյլին վարկանիշով էապես զիջում է հանրապետական նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, ով շատ ավելի զուսպ դիրքորոշում ունի Ուկրաինայի հարցում: