Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հայտնել է, որ Նյու Դելիում «Մեծ քսանի» հավաքում կարծարծի Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման հարցը:
«Ինչ վերաբերում է ռուս-ուկրաինական պատերազմին, ես կխոսեմ դրա մասին, կասեմ, թե թե ինչ ավերիչ ազդեցություն է գործել ամբողջ աշխարհում Ռուսաստանի ապօրինի ներխուժումը, ինչպես է այն նպաստել պարենի գնաճին, ինչ ծանր հետևանք է ունեցել հացահատիկի գործարքից ռուսների դուրս գալը հատկապես աղքատ երկրների համար, դրամից միլիոնավոր մարդիկ են տուժում»,- ասել է Բրիտանիայի վարչապետը: