Ադրբեջանը պատրաստ է թույլատրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) Հայաստանից օգնություն տեղափոխել Լեռնային Ղարաբաղ, եթե Կարմիր մահիկի օգնությունը միևնույն ժամանակ մտնի այնտեղ, «Ռոյթեր»-ին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Նրա խոսքով՝ Լաչինի միջանցքն ու Աղամի ճանապարհը կարող են բացվել միաժամանակ՝ որպես փորձնական ծրագրի մի մաս, որը կարող է թուլացնել լարվածությունը և առաջ մղել Երևանի ու Բաքվի միջև խաղաղության բանակցությունները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի 40 տոննա ալյուրն Արցախ հասցնելու բանակցություններն անարդյունք են մնում