Երևանը և Ստեփանակերտը հերքում են Բաքվի հերթական հաղորդագրությունը Հայաստանի Զինված ուժերի կողմից հրադադարի խախտման և Արցախի Պաշտպանության բանակի ամրաշինական աշխատանքների ու դրանց կասեցման մասին:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդումը այսօր ժամը 13:35-13:45-ը սահմանագոտու հարավարևմտյան հատվածում՝ Նախիջևանի Օրդուբադի շրջանում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումների կրակ բացելու մասին չի համապատասխանում իրականությանը:
Արցախի պաշտպանության նախարարությունն էլ հերթական ապատեղեկատվություն է որակում կեսգիշերին Ասկերանի շրջանում Պաշտպանության բանակի ստորաբաժանումների ամրաշինական աշխատանքները կասեցնելու մասին ադրբեջանական կողմի հաղորդումը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստեփանակերտը հերքում է կասեցված ամրաշինական աշխատանքների մասին Բաքվի հերթական հաղորդումը