Վրաստան այցելած Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն այսօր ասել է, թե Միությունը կշարունակի աջակցել Ուկրաինային «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»:
Նրա խոսքով՝ Եվրամիությունն ակնկալում է, որ միջազգային գործընկերները և նրանց թվում Վրաստանը կհամակարգեն Ռուսաստանի միջազգային մեկուսացմանն ուղղված գործողությունները: «Ուստի մենք ողջունում ենք ձեր ջանքերը, որոնց նպատակն է պայքարել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները շրջանցելու դեմ», - ասել է Բորելը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաց ժողովուրդը կիսում է Եվրամիության արժեքները և աջակցում է ԵՄ ինտեգրմանը. Բորել