Միացյալ Նահանգները երբեք չի ճանաչի Ուկրաինայի գրավված տարածքներում Ռուսաստանի անցկացրած ապօրինի ընտրությունների արդյունքները, X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) գրել է ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը:
Նրա փոխանցմամբ, այդ «ընտրությունները» ոչ լեգիտիմ են և հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությունը։
«ԱՄՆ երբեք չի ճանաչի Ռուսաստանի հավակնությունն Ուկրաինայի ինքնիշխան տարածքի նկատմամբ»,- գրել է պետքարտուղարը և ավելացրել, որ Միացյալ Նահանգները կշարունակի Ուկրաինային սատարել «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»:
Գալիք կիրակի օրը Ռուսաստանում տեղի կունենան տարբեր մակարդակների, այդ թվում՝ Պետական դումայի պատգամավորների լրացուցիչ ընտրություններ:
Մի շարք շրջաններում կընտրվեն ղեկավարների և տեղական օրենսդիր մարմինների պատգամավորներ։ Մոսկվան նախատեսում է նաև «քվեարկություն» կազմակերպել Ուկրաինայի գրավյալ տարածքներում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայի գրավյալ շրջաններում հանրաքվե է մեկնարկել Ռուսաստանին միանալու հարցով