Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Հնդկաստան, որտեղ մայրաքաղաք Նյու Դելիում կմասնակցի «Մեծ 20»-ի գագաթնաժողովին:
Սեպտեմբերի 9-10-ն անցկացվելիք գագաթնաժողովի ընթացքում Էրդողանը մի շարք պետությունների ղեկավարների հետ քննարկելու է «հացահատիկի գործարքին», Հյուսիսային Կիպրոսին և Անկարայի համար հրատապ մի շարք թեմաներին առնչվող հարցեր:
Թուրքիայի նախագահին ուղեկցում են արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը, ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը, նախագահի աշխատակազմի կապերի վարչության ղեկավար Ֆահրեդին Ալթունը և խորհրդական Աքիֆ Քըլըչը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Պուտինն ու Էրդողանը հացահատիկի գործարքի շուրջ համաձայնության չեն եկել