ԱՄՆ իշխանությունները հայտարարել են Ուկրաինային 600 միլիոն դոլարի չափով ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին, որը կներառի հակաօդային պաշտպանության և ականազերծման համակարգերի սարքավորումներ։ Այս մասին հայտնում է Պենտագոնի կայքը։
Սա ռազմական օգնության երրորդ փաթեթն է, որ Միացյալ Նահանգները տրամադրում է Ուկրաինային վերջին երկու օրվա ընթացքում։
Ավելի վաղ պաշտոնական այցով Կիևում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ ամերիկյան իշխանությունները 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ են հատկացնում Ուկրաինային, որից ավելի քան 665 մլն դոլարը կուղղվի ռազմական օգնությանը և քաղաքացիական անվտանգությանն աջակցությունը: Նույն օրը ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարեց Ուկրաինային 175 մլն դոլար ընդհանուր ծավալով ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին, որն առաջին անգամ ներառում էր Abrams տանկերի համար արկեր։
«Ընդհանուր առմամբ, մենք ավելի քան 43 միլիարդ դոլարի աջակցություն ենք ցուցաբերել անվտանգության ոլորտում ռուսական ագրեսիայի սկսվելուց ի վեր», - հավելել էր Բլինքենը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Քայլ առ քայլ ազատագրվում են օկուպացված տարածքները». Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբՎաշինգտոնը Կիևին կտրամադրի 1 մլրդ դոլարի օգնության նոր փաթեթ