Առևտրականները պահանջում են փակել Wildberries օնլայն խանութը՝ պնդելով, թե կորցնում են իրենց բիզնեսը

Շուրջ 19 տարի շուկայում գործող ռուսական խոշոր առցանց հարթակը՝ Wildberries-ը Հայաստանի քաղաքացիենրին հասանելի է դարձել 2018 թվականից։ Հայաստանցի սպառողները շուկայականից մի քանի անգամ էժան գներով գրեթե ամեն ինչ են պատվիրում այս հարթակից։

Առևտրականները պահանջում են փակել օնլայն խանութը՝ պնդելով, թե կորցնում են իրենց բիզնեսը։

Այս պահանջը կառավարությունում են ներկայացրել։ Պատասխանից դժգոհ՝ այսօր նորից հավաքվել էին կառավարության շենքի առջև ու պահանջում էին կա'մ հարկերն իջեցնել, կա'մ էլ պայմաններ ստեղծել, որ իրենք կարողանան նոււյն ապրանքը Wildberries-ի գնով վաճառել։

«Եթե կարում ա Wildberries-ին մի դոլարով կամ էրկու դոլարով ռազտամոժկա անի, ի՞նչ տարբերություն։ Պակաս Wildberries ա՞... 120-130 հազար հատ ԱՁ կա», - վրդովվում էր բողոքավորներից մեկը։

«Հինգից մինչև տասը դոլար մաքսազերծում ա լինում, ըստ ապրանքի։ Իսկ Wildberries-ը դա չի մուծում բյուջե։ Դրա համար մենք չենք կարողանում իրա հետ մրցակցել», - հավելում է մյուսը։

«Առինջ մոլ»-ի, «Սուրմալու»-ի և մի շարք այլ շուկաների առևտրականներ դժգոհում էին՝ իրենց վճարած հարկերն ու մաքսազերծման գներն այնքան բարձր են, որ ցանկության դեպքում անգամ չեն կարող ավելի էժան վաճառել, օրինակ, Չինաստանից բերված ապրանքը։

Այս հայտարարությունների ֆոնին ՊԵԿ-ն է իրար հաջորդող հաղորդագրություններ տարածում։ Նախ հայտնեցին, որ հունվար-հունիս ամիսներին Wildberries-ը ԵԱՏՄ անդամ պետություններից Հայսատան ապրանք է ներմուծել ու կլորիկ գումար չի վճարել պետբյւոջե։ Հետո նշեցին՝ լրացուցիչ 3 միլիարդ 594 միլիոն, 200 հազար դրամ հարկային պարտավորությունն ընկերությունը վճարել է։

Իսկ այսօր տեղեկացրին, թե ռուսական ընկերությունը խախտել է մաքսային կանոնները, ներմուծման ժամանակ ապրանքների քաշը թերի է հայտարարագրել։

Իսկ երեկ Wildberries-ն էր հայտարարել, թե վերացրել են տեխնիկական սխալը, որի պատճառով ապրանքների մի մասը Հայաստանում վաճառվել է ավելի ցածր՝ ռուսաստանյան շուկայի գներով։

Ֆեյսբուքյան մեր փոքրիկ հարցմանը մասկացած օգտատերերը տևական ժամանակ է հենց այդ տեխնիկական սխալից օգտվելով, փոխել են առաքման հացեն ու, օրինակ, խաղալիք արդուկը 580 դրամով, իսկ սուրճի երկու հատ սեղանը 28.000 դրամով են գնել Wildberries-ից։ Սպառնողները միաժամանակ նշում էին, որ տեղացի առևտրականները նույն ապրանքը եռակի, քառակի թանկ են վաճառում։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, որին առևտրականներն այսօր չկարողացան հանդիպել, ասաց՝ ամբողջ աշխարհում է զարգանում օնլայն առևտուրը, և դրան զուգահեռ խոշոր բիզնեսն են փակվում կամ վերափոխվում։ Ավելին, նա պնդեց, թե Wildberries-ն է գտնվում անարդար մրցակցության մեջ. - «Երբ որ Wildberries-ը ապրանք ա ներմուծում, կամ Հայաստանի սպառողը ապրանք ա գնում Wildberries-ից, ավելացված արժեքի հարկի վճարման պարտավորությունը արդեն տեղափոխվում ա Հայաստան։ Այսինքն՝ Wildberries-ը պարտավոր ա վճարի ավելացված արժեքի հարկ, էն, ինչ որ փոքր ու միջին ձեռնարկատերերից շատերը չեն վճարում, որովհետև գործում են շրջհարկի սահմանաչափով։ Այսինքն՝ նույնիսկ կարելի ա ասել, որ Wildberries-ը գտնվում ա անհավասար մրցակցային պայմաններում՝ վատ իմաստով, քան տեղական շրջհարկով աշխատող փոքր ու միջին ձեռնարկությունները»։

Եթե անցած տարի Wildberries-ը 1000 խոշոր հարկատուների ցանկում 346-րդն էր, ապա այս տարի արդեն դարձել է 32-րդը։ Նախարարն առևտրականների խորհուրդ տվեց կրթվել. - «Այսօրվա տասնութ տարեկան մարդը իր կյանքի ընթացքում տասնհինգ անգամ մասնագիտություն կփոխի, որովհետև իր մասնագիտությունները ընթացքով վերանալու են։ Այսինքն՝ կյանքը շատ արագ ա հիմա զարգանում։ Պետք ա անընդհատ կրթվել»։