Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը մանրակրկիտ աշխատում է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ՝ կարգավորելու նրանց միջև ստեղծված իրավիճակը, փոխանցում է ТАСС գործակալությունը։
«Ռուսաստանը շարունակում է կատարել անվտանգության երաշխավորի իր գործառույթները, Ռուսաստանը շարունակում է շատ ուշադիր, մանրակրկիտ աշխատանքը, հետևողական, կառուցողական աշխատանքը ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ», - ասել է Կրեմլի խոսնակը։
Պեսկովն անդրադարձել է նաև Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունների անցկացմանը՝ պնդելով, թե դա չի նպաստում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը և փոխադարձ վստահության մթնոլորտի ամրապնդմանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ադրբեջանն ի ցույց է դնում ընդդեմ ԼՂ-ի և ՀՀ-ի նոր ռազմական սադրանքի իր մտադրությունը. ՓաշինյանԲաքուն նոր պատերազմի՞ է նախապատրաստվում, թե՞ մկաններ է ցուցադրում