Բաքուն այսօր երկրորդ հաղորդում է տարածում՝ պնդելով, թե ամրաշինական աշխատանքներ է կանխել այս անգամ Ասկերանի շրջանում։
Ստեփանակերտը Բաքվի հաղորդումը հերթական ապատեղեկատվություն է որակել։
«Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտարարելով, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 7-ին, ժամը 10:05 -ի սահմաններում փորձել են Ասկերանի շրջանում իրականացնել ամրաշինական աշխատանքներ և որոնք իբր խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում», - ասված է Արցախի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։
Այսօր ավելի վաղ Բաքուն հաղորդել էր, թե ժամը 07:50 -ի սահմաններում ՊԲ-ն փորձել է Քարվաճառի շրջանում իրականացնել ամրաշինական աշխատանքներ, որոնք խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում։
Ստեփանակերտը Բաքվի այս հաղորդումը ևս ապատեղեկատվություն էր որակել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն նոր պատերազմի՞ է նախապատրաստվում, թե՞ մկաններ է ցուցադրում