Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի կենտրոնում անօդաչու թռչող սարք է ընկել՝ նկատելի վնաս հասցնելով շենքերին։
Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևը հայտնել է, որ երկու անօդաչու թռչող սարք են խոցել, «մեկն ընկել է քաղաքից դուրս՝ Ռոստովի արևմտյան մասում», երկրորդը՝ կենտրոնում՝ Պուշկինսկայա փողոցի մոտ։
Հաղորդվում է, որ մեկ մարդ վիրավորվել է, սակայն նա հրաժարվել է հոսպիտալացումից, մի քանի մեքենաներ են վնասվել։
Իսկ Բրյանսկի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը հայտարարել է հակաօդային պաշտպանության միջոցներով Բրյանսկի վրա անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին, որի բեկորների ընկնելու հետևանքով վնասվել է երկաթուղային կայարանը։
Սա վերջին մի քանի ժամվա ընթացքում Բրյանսկի շրջանում խոցված երկրորդ անօդաչու թռչող սարքն է։ Առաջինի մասին հաղորդագրությունը հայտնվել է ժամը 5:41 Բոգոմազի X-ի միկրոբլոգում։ Ավելի ուշ նահանգապետը գրեց Բրյանսկին մոտեցող երրորդ անօդաչուի ոչնչացման մասին, ոչ ոք չի տուժել, վնասներ չկան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Սոբյանինը հայտնում է Մոսկվայի վրա հերթական անօդաչուի հարձակումը կանխելու մասին