Արցախի նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ Արցախ ստեղծված իրավիճակի օրակարգով:
Արցախի նախագահականի փոխանցմամբ՝ Պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը զեկուցել է Արցախի անվտանգության և պաշտպանության ապահովման ուղղությամբ կատարվող քայլերի մասին: Պետնախարար Սամվել Շահրամանյանն էլ խորհրդակցության մասնակիցներին է ներկայացրել հումանիտար աղետի հաղթահարման ուղղությամբ ձեռնարկված միջոցներն ու խոսել նոր մարտահրավերներին դիմագրավելու համար անհրաժեշտ քայլերի մասին:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև առաջիկայում Ազգային ժողովի կողմից Արցախի նախագահի ընտրությանը:
Նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանը շեշտել է ստեղծված բարդ ռազմաքաղաքական իրավիճակում և հումանիտար աղետի պայմաններում սահմանադրական գործընթացների անթերի և անցնցում կազմակերպման կարևորությունը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի ԱԺ 4 խմբակցությունները նախագահի թեկնածու են առաջադրել Սամվել Շահրամանյանին