Հայաստանի վարչապետի տիկինը Կիևում մասնակցում է Առաջին տիկնանց և ամուսինների երրորդ գագաթնաժողովին։
Ինչպես Ֆեյսբուքում գրել է Աննա Հակոբյանը, օրը սկսվել է «Նահատակ երեխաներ» անունը կրող ցուցահանդես այցելությամբ, «որտեղ ոգեկոչեցինք այս պատերազմում զոհված երեխաների հիշատակը»։
«Ինչպես նշել էի այս հունիսին Բրյուսելում «Կին քաղաքական առաջնորդներ 2023» գագաթնաժողովում իմ ելույթում, 2022 թվականի փետրվարի 24-ից մինչ օրս Ուկրաինայում զոհվել է շուրջ 500 երեխա։ Այսօր իմացանք, որ նրանցից ամենափոքրը 2 օրական է եղել, ամենամեծը 17 տարեկան», - գրել է Հակոբյանը՝ ամփոփելով.
«Պատերազմներում նահատակվող երեխաները մեր բոլորի՝ մեծերիս ձախողումն են. աններելի, անուղղելի, անվերականգնելի ձախողումը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Աննա Հակոբյանն այսօր Կիևում կմասնակցի Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա գագաթնաժողովին