Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն այսօր Կիևում մասնակցելու է Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա գագաթնաժողովին, որը երրորդ տարին անընդմեջ անցկացվում է Ուկրաինայի առաջին տիկնոջ նախաձեռնությամբ:
Հայաստանի ղեկավարի կնոջ մասնակցության մասին տեղեկությունը հրապարակված է գագաթնաժողովի կայքում:
Միջոցառման մասնակիցներին բացման խոսքով ողջունելու է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Այս տարվա գագաթնաժողովին մասնակցում են Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի, Թուրքիայի, Իսպանիայի, Չեխիայի, Դանիայի, Իսրայելի և մի շարք այլ երկրների առաջնորդների կանայք և ամուսիններ, Եվրամիության բարձրաստիճան կին պաշտոնյաներ, անվանի լրագրողներ, հայտնի դերասաններ:
Այս տարվա գագաթնաժողովի թեման հոգեկան առողջությունն է, հյուրերը ելույթներ են ունենալու պանելային քննարկումների ժամանակ:
«Ազատության»-ը երեկ հայտնի էր դարձել, որ Հայաստանն առաջին անգամ հումանիտար օգնություն է ուղարկել Ուկրաինա։ Ակնկալվում է, որ Աննա Հակոբյանն այսօր Կիևում կփոխանցի օգնությունը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Հայաստանն առաջին անգամ հումանիտար օգնություն է ուղարկել Ուկրաինա