Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սահմանին հայկական կողմի կրակոցների մասին Ադրբեջանի ռազմական գերատեսչության հերթական հաղորդումը:
Բաքուն պնդել էր, թե Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները երեկ ժամը 21:35-ից 22։00-ը ժամանակահատվածում, կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում՝ Նախիջևանի Օրդուբադի շրջանում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: